Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը որպես ինքնուրույն միավոր հիմնադրվել է 1975 թ.-ի օգոստոսի 6-ին և տեղակայվել՝ Աբովյան 52 հասցեում։ ԲՈՒՀ-ի անվանումը սկզբում եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ապա Երևանի պետական տնտեսագիտական համալսարան։
2006 թվականին այն վերանվանվեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն։ 1995 թվականից ԲՈՒՀ-ը տեղափոխվեց Նալբանդյան 128 հասցե։