Ալեքսանդր Ավետիսյան

Ալեքսանդր Մելսիկի Ավետիսյանը (1974թ. հոկտեմբերի 9, Բոլնիս-Խաչեն, Վրացական ԽՍՀ)«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր «Իմ քայլը» խմբակցությունից, ԱԺ  Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։1996թ. ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետը: 2006թ.՝ ԵԽ քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը: 2009թ.՝ Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը:1993-1996թթ. թղթակցել է «Բանբեր», «Լրագիր», «Ազգ» եւ մի շարք այլ պարբերականների: 1998-1999թթ. աշխատել է «Գրանդ Տոբակո» հայ-կանադական համատեղ ձեռնարկության գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ: 1999-2017թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:«Իմ քայլը» շարժման նախաձեռնող խմբի անդամ է: 2018թ. ընտրվել է Երեւանի ավագանու անդամ («Իմ քայլը» դաշինք): 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: