Կադաստրի կոմիտեն ՀՀ կառավարությանը ենթակա մարմին է, որն ապահովում է ՀՀ կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը:
Կադաստրի կոմիտեն վարում է անշարժ գույքի պետական ռեգիստրը, երկրատարածական տվյալների համակարգերը, աջակցում անշարժ գույքի շուկայի զարգացմանը, հողային պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանը։Կոմիտեի ղեկավարն է Սուրեն Թովմասյանը, տեղակալներն են Նարինե Ավագյանը, Դավիթ Սողոմոնյանը, Արման Պետրոսյանը։