Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության գնդապետ, Ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ։
Ծնվել է 1971թ. ապրիլի 7-ին։ 1994 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 2005 թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան: 1994-1996 թթ.  ՀՀ ՆԳՆ հասարակական կապերի եւ լրատվության վարչության թղթակից։ 1996-1998 թթ.  «02» շաբաթաթերթի խմբագրության բաժանմունքի պետ։ 1998-2002 թթ.  Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության «02» շաբաթաթերթի խմբագրության բաժանմունքի պետ։ 2002-2009 թթ. Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության «02» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ։
2009-2011 թթ.  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության տպագիր եւ էլեկտրոնային մամուլի բաժնի պետի տեղակալ։ 2011 թ. մայիսի 4-ից ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետն է։