Սանիթեք

Սանիթեք Հայաստանը «Սանիթեք Ինթերնեյշնլ Գրուպ» թափոնների կառավարման միջազգային ընկերության մասնաճյուղն է Հայաստանում։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Լիբանանում։ Ընկերությունը հիմնվել է 2010 թ. սեպտեմբերին Բեյրութում, իսկ 2014 թ. դեկտեմբերից գործում էր նաեւ Հայաստանի մայրաքաղաք Երեւանում։ Ընկերության կատարած աշխատանքից քաղաքացիների ունեցած մեծ դժգոհություններից հետո 2019-ի հոկտեմբերին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ամբողջությամբ խզել է «Սանիթեքի» հետ պայմանագրերը: