«Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը /այսուհետեւ` Ընկերություն/ ստեղծվել է ՀՀ կառավարության 20.07.98թ. N450 որոշման հիման վրա «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» դուստր ձեռնարկությունը «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորման միջոցով, այնուհետեւ ՀՀ կառավարության 23.11.99թ. N709 որոշման հիման վրա «Էներգետիկ օբյեկտների մասնագիտացված պահպանություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպվել եւ միացել է «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր» պետական փակ բաժնետիրական ընկերությանը։
Ընկերությունը շահույթ հետապնդող առեւտրային կազմակերպություն է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է Ընկերության նկատմամբ բաժնետիրոջ պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի: