Արտակ Հայկազի Զեյնալյանը (սեպտեմբերի 9, 1969, Երեւան), ՀՀ արդարադատության նախկին նախարար է (2018-2019), «Հանրապետություն» կուսակցության անդամ, ՀՀ Փաստաբանների պալատի պատվավոր անդամ (2009), Արցախյան պատերազմի մասնակից, «Երկրապահ կամավորականների միություն» հ/կ հիմնադիր անդամ (1993), «Ելք» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ԱԺ նախկին պատգամավոր (2017)։