Սամվել Ալեքսանյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար։ Ծնվել է 1968թ․ օգոստոսի 19-ին Երեւանում։ Սովորել է Երեւանի թիվ 112 դպրոցում, 1988-1990թթ․ ծառայել է ԽՍՀՄ բանակում։ 2002 թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան՝ ստանալով տնտեսագետի մասնագիտություն։ 2017 թ․ ապրիլի 2-ին ընտրվել է պատգամավոր ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ 2018 թ․ հեղափոխությունից հետո դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին, դուրս եկել նաեւ խմբակցությունից, հեռացել քաղաքականությունից։ Նրան է պատկանում «Ալեքս հոլդինգ» ընկերությունը՝ իր կազմի մեջ մտնող բազմաթիվ ձեռնարկություններով։ Ալեքսանյանը զբաղվում է տեքստիլի, օղու արտադրությամբ, շաքարավազի եւ ալյուրի ներկրմամբ, սուպերմարկետային բիզնեսով, անշարժ գույքի վարձակալությամբ եւ այլն։