7-րդ գումարման ԱԺ «Իմ քայլը» խմբակցությամբ պատգամավոր։
Սոս Ավետիսյանը ծնվել է 1989 թվականին Արարատի մարզի Արարատ քաղաքում:
2010թ. ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպաներեն լեզվի եւ գրականության բաժինը: 2013թվականին ավարտել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման» մագիստրոսական ծրագիրը, 2014թ.՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը, 2016թ.՝ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնիոսի քոլեջը:
2008-2010թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ: 2016 թվականից դասավանդում է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: 2016-2017թթ. եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հայոց պատմության դասախոսի օգնական:
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով՝ ընդգրկվելով Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության և ՀՀ ԱԺ թվով 15 բարեկամական խմբերի կազմերում։