Քաղաքացիական կամավորական նախաձեռնությունը հիմնվել է 2017թ․ ապրիլի 15-ին։ Նպատակը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված կրթության իրավունքի լիարժեք ապահովումն է եւ իրացումը՝ բոլոր երեխաների համար՝ անկախ նրանց սեռից, սոցիալական կարգավիճակից, բնակավայրից, հաշմանդամությունից եւ այլ առանձնահատկություններից։
Նախաձեռնությունը ձեւավորել է թեմատիկ եւ համակարգող խմբեր (ծնողների, մասնագիտական-համակարգող եւ այլընտրանքային մեթոդների), որոնց կարող են միանալ բոլոր ցանկացողները։ Նախաձեռնության գլխավոր հարթակը ընդհանուր ժողովն է։