Հայկական ատոմային էլեկտրակայանը (Մեծամորի ատոմակայան) միակն է Հարավային Կովկասում, գտնվում է Երևանից մոտ 36 կմ արևմուտք՝ Մեծամոր քաղաքի մոտակայքում։ Ներկայում կայանի արտադրանքը բավարարում է Հայաստանի բնակչության կողմից օգտագործվող էլեկտրաէներգիայի 40%–ը։ 2003 թ․ ատոմակայանը շահագործում է ռուսական «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ–ն՝ համաձայն Ռոբերտ Քոչարյանի կողմից կնքված հայ–ռուսական «գույք պարտքի դիմաց» պայմանագրի։