Ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հուլիսի 6-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին բանակային խաղերի բարեհաջող ավարտի կապակցությամբ՝ նախարար Պապիկյանը գոհունակությամբ արձանագրել է, որ մրցումների ընթացքում գրանցված բանակային խաղերի յոթ ռեկորդները վկայում են մասնակիցների ֆիզիկական պատրաստության շարունակական բարելավման մասին: Նախարարը նկատել է նաև, որ բանակային խաղերն ամրապնդում են համագործակցությունն ուժային կառույցների միջև՝ առողջ մրցակցությանը զուգահեռ ձևավորելով գործընկերային ջերմ մթնոլորտ։ Կարևորելով ֆիզիկական պատրաստության դերն ուժային կառույցների ծառայողների պատրաստության գործում՝ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն իր հերթին ընդգծել է, որ հաղթանակն արդյունքն է երկարատև ու քրտնաջան աշխատանքի: Բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողության շրջանակում տեղի է ունեցել կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ» ինքնաձիգից, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից, բանակային քառամարտ, ռազմականացված կրոսավազք, ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազք մարզաձևերի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: Ուժային կառույցների միջև ընդհանուր թիմային հաշվարկով առաջին հորիզոնականը զբաղեցրել է պաշտպանության նախարարության հինգերորդ թիմը, երկրորդ տեղը՝ Պետական պահպանության ծառայության թիմը։ Լավագույն եռյակը եզրափակել է ՊՆ երկրորդ թիմը:
06/07/2025
ԱվելինՀայտարարություն
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» №430-Ն որոշման համաձայն՝ «Պատիվ ունեմ» ծրագրով զինվորական ծառայության պայմանագրի ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից 2023, 2024 թվականներին պահեստազոր արձակված և 2025-2026 ուսումնական տարում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի փոխհատուցմամբ ՀՀ բուհերում մագիստրոսական ծրագրերով ուսումնառելու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են դիմել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նշելով ընտրվող բուհը և մասնագիտությունը:
03/07/2025
ԱվելինՊարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին
Հետայսու պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում (մարտական հերթապահություն իրականացնող) զինծառայողները կստանան արձակուրդ՝ 30 օր ժամկետով, մյուս զորամասերի զինծառայողները՝ 21 օր ժամկետով, ընդհանուր ծառայության ընթացքում՝ հավասար մասերով: Արձակուրդների ժամկետի ավելացումը տարածվելու է նաև ներկայումս պարտադիր ժամկետային ծառայության մեջ գտնվողների վրա՝ արդեն իսկ ստացած արձակուրդի ժամկետի և ավելացված ժամկետի դրական տարբերության չափով: Բացի այդ, զինվորական երդման կապակցությամբ սահմանվել է լրացուցիչ արձակուրդ՝ 2 օր ժամկետով:
03/07/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
02/07/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին
Հուլիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը բարձր են գնահատել համագործակցության շրջանակում ունեցած ձեռքբերումները և նախանշել են հետագա փոխգործակցության հիմնական ուղղությունները: Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին վերաբերող հարցեր:
02/07/2025
ԱվելինՍուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ
Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։
01/07/2025
Ավելին