Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի նախկին ղեկավար։ Ծնվել է 1984թ. փետրվարի 5-ին։
Կրթություն
2000-2004 թթ. – ԵՊՀ, Տնտեսագիտության ֆակուլտետ, Տնտեսագիտության բակալավրի աստիճան
2004-2006 թթ. – ԵՊՀ, Տնտեսագիտության ֆակուլտետ, մագիստրոս, ֆինանսահաշվային ամբիոն
2009-2010 թթ. – Հայաստանի Ամերիկյան համալսարան, մագիստրոս, բիզնեսի կառավարում (կիսատ),
2012-2013 թթ. – Ուիլյամս, Ուիլյամսթաուն, Մասաչուսեթս, ԱՄՆ Զարգացման տնտեսագիտության կենտրոն, մագիստրոս, Տնտեսական զարգացման քաղաքականություն
Աշխատանքային գործունեություն
2003-2009 թթ. – Ձեռնարկատիրական գործունեություն
2009-2011 թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Տեսչական բարեփոխումների գծով փորձագետ
2011-2012 թթ. – ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, Տեսչական բարեփոխումների գծով խորհրդատու
2012 թ. – ՀՀ Կառավարության աշխատակազմի Տեսչական բարեփոխումների գծով փորձագետ
2013-2016 թթ. – ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, Տեսչական բարեփոխումների ծրագրի ղեկավար
2016-2018 թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմ, Տեսչական բարեփոխումների ծրագրի ղեկավար
2018 թ. հունիսի 11-ին նշանակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար։