Ռուբեն Ջաղինյան

Ռուբեն Ջաղինյանը Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախկին նախագահն է, «Շարմ» հոլդինգի հիմնադիրը։
Ծնվել է 1969թ. ապրիլի 28-ին։ 1994 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ 1987-1989 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում։
1991-1994 թթ. Երևանի բժշկական ինստիտուտի (ԵրԲԻ) թիմի կազմում մասնակցել է ՈւՀԱ Բարձրագույն լիգայի խաղերին։ «Շարմ Հոլդինգ» ընկերության հիմնադիրն է (1991 թ.) և գլխավոր տնօրենը (1991-2013 թթ.)։ 2013 թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով։
2013 թ. մարտի 5-ին ընտրվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ։ 2018թ. հեղափոխությունից հետո հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։
2019 թ.-ից հանդիսանում է Հայաստանի Կինոակադեմիայի նախագահը: