Արամ Սիմոնյան

ԵՊՀ նախկին ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀԿ անդամ։ Ծնվել է 1955թ․ ապրիլի 12-ին։ 1972 թ.-ին։
Ավարտել է Երևանի թիվ 19 միջնակարգ դպրոցը։ 1972 – 1977 թթ. ուսումը շարունակել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։ 1981 թ.-ին ավարտել է Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ ԽՍՀՄ պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1982 – 1986 թթ. ՀԽՍՀ ԳԱ Պատմության ինստիտուտ` կրտսեր գիտաշխատող, այնուհետև` գիտաշխատող։ 1983 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ 1986 – 2000 թթ. ԵՊՀ ԽՍՀՄ պատմության ամբիոնի ասիստենտ, Հայոց պատմության ամբիոնի դոցենտ։
1993 – 1995 թթ. ԵՊՀ գիտքարտուղար։ 2000 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1995 – 2000 թթ. ԵՊՀ ուսումնական վարչության պետ։ 2005 թ. ստացել է պրոֆեսորի գիտական կոչում։ 2000 – 2006 թթ. ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր։ 2006 թ. մայիսից ԵՊՀ ռեկտոր։ 2006 թ-ից ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ է: 2008 թ. հուլիսի 10-ից ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն։ Արամ Սիմոնյանը 1998 թ.-ին անդամագրվել է իշխանության եկած Հայաստանի հանրապետական կուսակցությանը և մինչև օրս էլ հանդիսանում է ՀՀԿ անդամ: 
2019-ի մայիսին հրաժարական է ներկայացրել ԵՊՀ ռեկտորի պաշտոնից։