Արամ Հարությունյան

Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր։ Հետախուզվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով։ 1984-1985 թթ. Նաիրիի ճանապարհաշինարարական տեղամասի բանվոր։ 1985-1987 թթ.  ծառայել է խորհրդային բանակում։ 1988-1992 թթ.  «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։ 1992-1994 թթ. ՌԴ-ում զբաղվել է առևտրային գործունեությամբ 1994-1996 թթ.  «Հայինկոմսպասարկում» պետական ձեռնարկության տնօրեն։ 1996-1999 թթ. «Հայպտուղարտ» պետական ձեռնարկության տնօրեն: 1999-2003 թթ.  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 56 ընտրատարածք), ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 44 ընտրատարածք), ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՕԵԿ խմբակցության անդամ։ 2004-2007 թթ.  ՀՀ քաղաքաշինության նախարար։ 2007 թ. հունիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում։ 2008 թ. ապրիլի 21-ին վերանշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում։ 2012 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում։ 2013 թ. մայիսի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնում[6]՝ պաշտոնավարելով մինչև 2014 թ. ապրիլի 30-ը 2014 թ. մայիսի 8-ին ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ։
1999-2006 թթ. հանդիսացել է «Օրինաց երկիր» կուսակցության անդամ։ 2006 թվականից՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, ՀՀԿ խորհրդի անդամ։ 2015 թ. ապրիլի 2-ին ՀՀ կառավարության որոշմամբ ազատվել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ 2015 թ. ապրիլի 2-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ։