Ալեք Ենիգոմշյան

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ, «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն։
Ծնվել է 1955 թվականի փետրվարի 6-ին, Բեյրութում։ «Հիմնադիր խորհրդարան» քաղաքական կազմակերպության և «100ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջամարտիկներից։ Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի նախկին անդամ է, առավել հայտնի 1980թ.-ի հոկտեմբերին Ժնևի հյուրանոցի ռմբակոծմանը իր մասնակցությամբ, երբ ինքնաշեն նռնակը, շուտ պայթելով, նրան դարձրել է կույր։
2016 թ. հուլիսի 27-ին ԱԱԾ-ն նրան ձերբակալել է «Սասնա ծռեր» խմբի զինված ապստամբությանն աջակցելու մեղադրանքով։ 2018 թ․ հեղափոխությունից հետո՝ Օգոստոսի 8-ին խափանման միջոցը փոխվել է, և նա ազատ է արձակվել։ 2018թ․ դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններում առաջադրվել է որպես պատգամավորության թեկնածու։