Կարեն Վիլհելմի Կարապետյան – ՀՀ առաջին փոխվարչապետ (2018 թ., ապրիլի 18 – 2018 թ., մայիսի 11), ՀՀ վարչապետ (2016 թ․ սեպտեմբերի 13-ից 2018 թվականի ապրիլի 9), Երևանի քաղաքապետ (2010-2011), տնտեսագիտության դոկտոր (2010)։ Ծնվել է 1963 թ․ Ստեփանակերտում։
2016 թ․ նոյեմբերի 24-ին կառավարության նիստից առաջ Կարեն Կարապետյանը հայտնեց ՀՀԿ-ին անդամակցելու իր որոշման մասին, երկու օր անց ՀՀԿ 16-րդ համագումարում ստացավ կուսակցության անդամատոմս, իսկ հունվարի 26-ին ընտրվեց ՀՀԿ առաջին փոխնախագահ։ 2018 թ. դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին ու դուրս եկել քաղաքականությունից։ Ամուսնացած է, ունի երեք երեխա: