Երևանի փոխքաղաքապետ, ավագանու Իմ քայլը խմբակցության անդամ, իրավագետ։ Անկուսակցական է։
Ծնվել է 1987թ. սեպտեմբերի 29-ին Միացյալ Թագավորության Մանչեսթեր քաղաքում, 1991թ.-ից ապրում է Երևանում: 2003թ․ ավարտել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը։ 2003-2007թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2007-2009թթ. սովորել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով միջազգային գործարարական իրավունքի մագիստրոսի աստիճան:
2009-2010թթ. սովորել է Մաքգիլի համալսարանում՝ ստանալով իրավունքի մագիստրոսի աստիճան։ 2007-2017թթ․ աշխատել է մի շարք ընկերություններում՝ որպես իրավագետ, իրավախորհրդատու։
2010թ.-ից քաղաքացիական ակտիվ գործունեություն է ծավալել՝ ներգրավվելով տարբեր շարժումներում։ Երևանի հանրային կանաչապատ տարածքների պաշտպանությամբ զբաղվող «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամ է: 2013թ.-ից մինչ օրս «Քաղաքական դիսկուրս» հանդեսի հիմնադիր համախմբագիր է, քաղաքագիտական, քաղաքատնտեսական հոդվածների թարգմանիչ։ 2018 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում կայացած ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքից ընտրվել է ավագանու անդամ։
2020 թվականի դեկտեմբերից Երեւանի փոխքաղաքապետն է։