Օձուն, գյուղ Հայաստանի Լոռու մարզում՝ մարզկենտրոն Վանաձորից 47 կմ հյուսիս-արևելք։ Տարածքը 53.13 կմ², բնակչությունը՝ 5812 մարդ։ Գյուղը գտնվում է Դեբեդ գետի ձախ կողմում՝ ծովի մակերևույթից 1125 մ բարձրության վրա։ Մատենագրական աղբյուրներում Օձունը հիշատակվում է սկսած 8-րդ դարից։ Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։