ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր - ՄԱԶԾ

ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ), ունենալով ամենալայն մանդատը, կայուն զարգացման խնդիրների շուրջ աշխատում է բոլոր ուղղություններով: ՄԱԶԾ-ն գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` ճգնաժամերին դիմակայելու հարցում զորակցելով պետություններին: Մնայուն ներկայություն ունի ավելի քան 170 երկրում և տարածքում։ 
ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը հիմնվել է 1993 թվականին։ ՄԱԶԾ երկրի ծրագիրը (Country Programme) լիովին համահունչ է ազգային գերակայություններին ու զարգացման կարիքներին և կենտրոնացած է երեք ոլորտների ուղղությամբ.

աղքատության հաղթահարում,
ժողովրդավարական կառավարում,
շրջակա միջավայր և էներգիա։