Արմեն Փամբուխչյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է։
Ծնվել է 1984թ. նոյեմբերի 26-ին՝ Երևանում: 2001 – 2006 թթ․ սովորել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ ստանալով իրավագետի որակավորում։ 2002-2004 թթ․ ծառայել է ՀՀ Զինված ուժերում։
2018 թվականի հունիսին նշանակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ ապա՝ հոկտեմբեր ամսից՝ առաջին տեղակալ։
2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 
2020 թվականի սեպտեմբերին նշանակվել է ԱԻՆ փոխնախարար։
2022 թ. ապրիլին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։