«Տարոն Ավիա» ավիաընկերությունը հիմնադրվել և գրանցվել է Հայաստանում 2007 թվականին: Իրականացնում է ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ դեպի ԱՊՀ երկրներ, ծրագրում է ընդլայնել իր գործունեությունը Եվրասիական Միության տարածքում: Թռիչքներն իրականացվում են Boeing 737-500 տեսակի օդանավերով:2-րդ ազգային փոխադրողն է, որն իր ակտիվ գործունեությունը սկսել է Գյումրու Շիրակ օդանավակայանում 2017թ. ապրիլի 25-ից՝ իրականացնելով չվերթներ դեպի Կրասնոդար, Սամարա և Դոնի Ռոստով ուղղություններով, հետագայում նաև դեպի Մոսկվա։ Գյումրի- Դոնի Ռոստով ուղղությամբ չվերթներ այլևս չեն իրականացվում, իսկ մնացած ուղղությունները ժամանակավորապես ավիաընկերությունը չեղարկել է՝ հաշվի առնելով ձմեռային չվացուցակի առանձնահատկությունները: