«Մասնագիտության անձնագիր» ֆիլմաշարը ստեղծվում է մասնավոր ընկերությունների հետ համագործացության և անհատների նվիրատվությունների շնորհիվ։
Յուրաքանչյուր ֆիլմ պատմում է՝- տվյալ մասնագիտության ու դրա մասնագիտացումների,- այդ մասնագետի զբաղվածության,- որակյալ մասնագետ դառնալու ճանապարհի,- տվյալ ոլորտում հայաստանյան կրթական համակարգի կարողությունների,- Հայաստանում և արտերկրում այդ մասնագետի միջին վարձատրության և հեռանկարների մասին։
Մենք հավատում ենք, որ այս ֆիլմաշարը կօգնի պատանիներին և երիտասարդներին բարձրացնելու տեղեկացվածության մակարդակը՝ տարբեր ոլորտների վերաբերյալ, և ընտրել իրենց կարողություններին, հետաքրքրություններին ու խառնվածքին համապատասխանող մասնագիտություն: Հուսով ենք, որ երկարաժամկետ հեռանկարում այս ֆիլմերը կնպաստեն շուկայում տարբեր ոլորտների մասնագետների պակասի կրճատմանը և բարձրակարգ կադրերի ավելացմանը։Միացի՛ր մեզ ու օգնի՛ր ստեղծել հնարավորինս շատ մասնագիտությունների անձնագրեր։Մեկ առանձին ֆիլմ ֆինանսավորելու համար գրե՛ք [email protected] էլ․ հասցեին։