8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։
Ծնվել է 1988թ. հուլիսի 19-ին Երևանում:2009թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժինը: Հեռուստալրագրող: 2011թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի լրագրության բաժնի մագիստրատուրան:2014-2015թթ. աշխատել է «Ա Թիվի» հեռուստաընկերության սցենարիստ-լրագրող: 2015-2017թթ.՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի կադրերի բաժնի պետի օգնական: 2017-2018թթ.՝ Հ3 հեռուստաընկերության խմբագիր-պրոդյուսեր: 2017-2019թթ.՝ Araratnews.am լրատվական կայքի լրագրող: 2018-2019թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավորի օգնական:2019 -2021թթ.՝ ՀՀ ԱԺ փոխնախագահի օգնական:2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: