8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։
Ծնվել է 1991թ. հոկտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում:2013թ. ավարտել է Երևանի Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետի «Տնտեսագիտություն և կառավարում» բաժինը՝ ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ:2016-2018թթ. եղել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի ավագանու անդամ: 2017թ. փետրվար-մայիս՝ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տեսուչ:2018-2020թթ.՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:Մասնակցել է Արցախյան երրորդ պատերազմին:04.12.2020-02.08.2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 8 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: