Լևոն Երանոսյան

ՀՀ ներքին զորքերի նախկին հրամանատար և նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ։
Ծնվել է 1964թ. մարտի 30-ին։ 1985 թ. ընդունվել է Համամիութենական իրավաբանական հեռակա ինստիտուտ, որն ավարտել է 1991 թվականին և ստացել իրավաբանի որակավորում։ 1996 թ. ընդունվել և ավարտել է ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական դասընթացները։ 2003 թ. ընդունվել և ավարտել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմական բարձրագույն ակադեմիական կուրսերը՝ ստանալով «Պետության ռազմական անվտանգության» մասնագետի որակավորում։ 1983-1985 թթ. – ծառայել է խորհրդային բանակում։1994-1995 թթ. եղել է 83-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադայի հրամանատարի տեղակալ, 1995-1997 թթ. –  N զորամասի հրամանատարի տեղակալ, 1997-2000 թթ. -N զորամասի հրամանատար: 2012 թ. ապրիլի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ։
Այժմ մեղադրվում է խաղաղ հավաքների նկատմամբ ապօրինի և անհամաչափ ուժ կիրառելու համար։