Սամվել Մայրապետյան

Սամվել Մայրապետյանը գործարար է, Հ2 հեռուստաընկերության սեփականատերը, ով այս պահին գտնվում է հետախուզման մեջ։ Նա մեղադրվում է կաշառք տալուն օժանդակելու մեջ։ 2020 թվականի մարտի 9-ին նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Սամվել Մայրապետյանը գործունեություն է ծավալում շինարարության ոլորտում, «Տոյոտա Երեւան» ընկերության նախագահն է, նրան է պատկանում Հ2 հեռուստաընկերությունը: Մայրապետյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման օրոք մեծածավալ կառուցապատում է իրականացրել մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում: