Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի մյուս երկրների հետ կապեր, Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս պետությունների օրենսդրության ներդաշնակեցում, միասնականեցում եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ։ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական  հանձնաժողովի նախագահն է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, նախագահի տեղակալը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։