Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Արգենտինայի հայկական վարժարաններ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» վարժարան: Այս մասին հայտնում  են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հայ կենտրոնի ատենապետ Արամ Գարակէօզեանի ուղեկցությամբ նախագահը շրջել է վարժարանում, շփվել անձնակազմի և սաների հետ:

Այցի շրջանակում Հանրապետության նախագահն այցելել է նաև Մարի Մանուկյանի վարժարան, հանդիպել աշխատակազմի և սաների հետ:

Նախագահը ողջունել է հայկական կենտրոն վարժարանների սաներին, ղեկավարությանը և դասախոսներին, բարձր է գնահատել նրանց գործունեությունը հայապահպանության, ազգային ինքնության և արժեքների պաշտպանության ու պահպանության գործում: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *