ՄԱԿ-ը դադարեցրել է ֆինանսական աջակցության մի շարք ծրագրեր ԱՄՆ-ի ֆինանսավորման կրճատման պատճառով |1lurer.am|

1lurer.am: Միավորված ազգերի կազմակերպությունը դադարեցրել է ֆինանսական աջակցության ծրագրերը տարբեր երկրների մի շարք շրջաններում՝ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Անտոնիու Գուտերեշի խոսքով՝ դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի ֆինանսավորման կրճատման պատճառով: Աջակցությունը, մասնավորապես, ուղղվել է պատերազմից կամ բնական աղետներից տուժած անձանց, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին և այլ ոլորտների:
«Օրինակ՝ Ուկրաինայում 2024 թվականին հումանիտար նախաձեռնություններից օգտվել է 1 միլիոն մարդ»,- նշել է պաշտոնյան:
 
Գուտերեշը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Լուսանկարում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ/Մանուել Էլիաս/ՄԱԿ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *