Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Անիի, Տավուշի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Մարտի 1-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Անիի, Տավուշի և Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկանում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հայտարարությունից։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *