Զելենսկին անհարգալից վերաբերմունք դրսևորեց ԱՄՆ-ի նկատմամբ. նա պատրաստ չէ խաղաղության․ Դոնալդ Թրամփ

Այսօր Սպիտակ տանը շատ իմաստալից հանդիպում ենք ունեցել։ Շատ բաներ բացահայտվեցին, որոնք երբեք հնարավոր չէր լինի հասկանալ առանց այսպիսի լարվածության և ճնշման տակ տեղի ունեցած զրույցի։ Այս մասին իր սոցիալական էջերում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ 

«Զարմանալի է, թե ինչ է բացահայտվում էմոցիոնալ իրավիճակում, և ես հասկացա, որ նախագահ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության, երբ Ամերիկան ներգրավված է, քանի որ նա կարծում է, որ մեր ներգրավվածությունն իրեն մեծ առավելություն է տալիս բանակցություններում։ Ես չեմ ուզում առավելություն, ես ուզում եմ խաղաղություն։

Նա անարգեց Ամերիկայի Միացյալ Նահանգները Սպիտակ տանը։ Նա կարող է վերադառնալ, երբ պատրաստ կլինի խաղաղության»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *