Վլադիմիր Զելենսկին Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սպիտակ տուն, որտեղ հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում անելով «Եվրոպեյսկայա պրավդա»-ին, հանդիպումը տեղի է ունեցել ամերիկյան ԶԼՄ-ների ուղիղ հեռարձակման ուղեկցությամբ։

ԱՄՆ նախագահը Սպիտակ տան շքամուտքում անձամբ դիմավորել է Զելենսկուն, սեղմել նրա ձեռքը, երբ նա դուրս է եկել մեքենայից։ 

Թրամփի հետ հանդիպումից առաջ Զելենսկու գլխավորած ուկրաինական պատվիրակությունը հանդիպել է 13 ամերիկացի սենատորների հետ, որոնցից 10-ը ներկայացնում էին Դեմոկրատական կուսակցությունը, իսկ 3-ը՝ Հանրապետական կուսակցությունը։ 

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Զելենսկին պետք է ստորագրի հազվագյուտ մետաղների մասին համաձայնագիր:

Այս հանդիպումը Ուկրաինայի նախագահի հինգերորդ այցն է Սպիտակ տուն։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *