Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպման ընթացքում համընդգրկուն անդրադարձ է կատարվել Արգենտինայի ներկայիս տնտեսական իրավիճակին և Արգենտինայի նախագահի գլխավորած կառավարության կողմից իրականացվող համակարգային բարեփոխումների գործընթացին։

Պետությունների ղեկավարները քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ ՀՀ նախագահը ներկայացրել է Հայաստանի հստակ դիրքորոշումը խաղաղության հաստատման գործընթացի վերաբերյալ և այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը։

Երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման նպատակով քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու դրանց խթանման միջոցները։ Կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում գործընկերության ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը։

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրավիրել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյին պատեհ պահի այցելել Հայաստան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *