Ռուս-ուկրաինական հակամարտությունը կա՛մ արագ կավարտվի, կա՛մ ընդհանրապես չի ավարտվի. Թրամփ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը շուտափույթ լուծում չստանա, ապա այն կարող է ընդհանրապես չավարտվել։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք շատ են աշխատում այդ պատերազմն ավարտին հասցնելու համար։ Կարծում եմ՝ մենք մեծ առաջընթաց ենք ունեցել և կարծում եմ, որ ամեն ինչ շատ արագ է առաջ ընթանում…. Մենք ձեզ կտեղեկացնենք ընթացքի մասին: Կա՛մ դա տեղի կունենա բավական արագ, կա՛մ ընդհանրապես տեղի չի ունենա», – ասել է Թրամփը:

Ավելի վաղ Օվալաձև աշխատասենյակում Սթարմերի հետ միասին լրագրողների հետ հանդիպմանը ԱՄՆ ղեկավարին հարց էին ուղղել՝ արդյոք նա կարող է վստահել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Վստահել և ստուգել», – ասել է Թրամփը՝ կրկնելով ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի տեսակետը Խորհրդային Միության հետ բանակցությունների մասին։

Թրամփի խոսքով՝ հարկավոր է ստուգել, որովհետև երբեք չգիտես, թե ինչ տեղի կունենա։

«Ես վստահ եմ, որ երբ մենք համաձայնագիր կնքենք, այն կպահպանվի», – ասել է Թրամփը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *