Բրիտանիան պատրաստ է ցամաքային և օդային ուժեր տեղակայել Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո |armenpress.am|

armenpress.am: Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումից հետո Մեծ Բրիտանիան պատրաստ է ցամաքային զորքեր և ավիացիա ուղարկել Ուկրաինա: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ 

«Ուզում եմ հստակեցնել, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է ուղարկել ցամաքային ուժեր և օդային ուժեր համաձայնագրի իրագործումն ապահովելու համար՝ աշխատելով մեր դաշնակիցների հետ, որովհետև դա միակ միջոցն է՝ համոզվելու, որ խաղաղությունը տևական կլինի», – ասել է Սթարմերը։

Նա ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը պետք է լինի «կոշտ և արդար»։

«Մենք այսօր քննարկել ենք մի ծրագիր՝ հասնելու խաղաղության, որը կոշտ է և արդար», – ասել է Սթարմերը՝ հավելելով, որ Ուկրաինան պետք է ուժեղ լինի, որպեսզի Ռուսաստանը նորից չհարձակվի։ 

Վաշինգտոն այցի ժամանակ Սթարմերը նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդի անունից հրավեր է փոխանցել Թրամփին՝ պետական այցի համար, ինչն ԱՄՆ նախագահն ընդունել է։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *