Թրամփը հայտարարել է, որ Կանադայի և Մեքսիկայի համար մաքսատուրքեր կսահմանի մարտի 4–ից |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր առաջարկած 25 տոկոս մաքսատուրքերը՝ մեքսիկական և կանադական ապրանքների համար, ուժի մեջ կմտնեն մարտի 4-ից:

Թրամփն այս մասին գրել է Truth սոցիալական ցանցում: 

«Մեքսիկայից և Կանադայից թմրանյութերը դեռ շատ բարձր և անընդունելի մակարդակներով են լցվում մեր երկիր»,–գրել է Թրամփը՝ հավելելով, որ չեն կարող թույլ տալ, որ այդ արհավիրքը շարունակվի:

ԱՄՆ նախագահը ասել է, որ մարտի 4–ից նաև չինական ապրանքների վրա լրացուցիչ 10 տոկոս մաքսատուրք կսահմանի՝ ի հավելումն փետրվարի 4–ից գործող՝ 10 տոկոս մաքսատուրքի:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *