Չնայած Պապի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, բայց «թեթև բարելավում կա»․ Վատիկան |azatutyun.am|

azatutyun.am: Հռոմի Ֆրանցիսկոս պապը շարունակում է հիվանդանոցում բուժում ստանալ։ Վատիկանից հայտնում են, որ չնայած պոնտիֆիկոսի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, բայց «թեթև բարելավում կա», և, որ «Պապը լավ հանգստացել է ամբողջ գիշեր»։

Վատիկանը հավելում է նաև, որ Ֆրանցիսկոսի երիկամների թեթև խնդիրներն «անհանգստություն չեն առաջացնում» և, որ թթվածնային թերապիան շարունակվում է։

Հռոմի Պապը Ջեմելի հիվանդանոց է տեղափոխվել փետրվարի 14-ին, քանի օր շնչառության հետ կապված դժվարություններ է ունեցել, դրանից հետո նրա մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել:

Հազարավոր մարդիկ երկուշաբթի երեկոյան հավաքվել էին Սուրբ Պետրոսի հրապարակում՝ աղոթելու Հռոմի պապի ապաքինման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *