Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ G7-ի հանդիպմանը զրուցել է Դոնալդ Թրամփի հետ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը G7-ի հանդիպմանը զրուցել են։ Զրույցի ընթացքում Զելենսկին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցությունն Ուկրաինային։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Европейская правда»-ին, այս մասին Զելենսկին ասել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«Մենք հենց նոր զրույց ունեցանք. դա շատ լավ խոսակցություն էր Կանադայի գլխավորած G7 հանդիպման շրջանակում»,- ասել է Զելենսկին և շնորհակալություն հայտնել Կանադային հանդիպումը կազմակերպելու համար։

«Մենք մեծ հույս ունենք, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել մեզ, ինչպես մյուս գործընկերները: Իհարկե, մենք չպետք է կորցնենք Եվրոպայի և ԱՄՆ-ի այս միասնությունը»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *