Վիճակագրությունը հերքում է Ավինյանի պնդումը փետրվարի 20-ի վթարների մասին |civilnet.am|

civilnet.am: Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8-ը՝ մաշված ձմեռային անվադողերով։ Այդ մասին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ պատասխանելով ՍիվիլՆեթի հարցմանը։

«Նշված 482 պատահարների մեջ 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8-ը՝ մաշված ձմեռային անվադողերով։ Միաժամանակ, նույն ժամանակահատվածում Երևանի պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են մաշված ձմեռային անվադողերով», – ասված է ՆԳՆ պատասխանում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 20-ին տեղի ունեցած խցանումների հիմնական մեղավորներ էր համարել վարորդներին։

«Մենք բազմիցս խոսել և զգուշացրել ենք ձյան տեղումների մասին։ Խցանումների պատճառների շուրջ 80%-ը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաների վթարներով։ Այսինքն՝ վթարներն առաջանում էին հիմնականում այն մեքենաների դեպքում, որոնք դեռ ամառային անվադողերով էին», – նշել էր Ավինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *