Վրաստանի նախագահը մտադիր չէ ներկայանալ դատախազություն |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի նախագահը մտադիր չէ ներկայանալ դատախազություն, որտեղ հարցաքննության է կանչվել ընտրակեղծիքների մասին իր պնդումների հետ կապված։

Մամուլի ասուլիսում Սալոմե Զուրաբիշվիլին իրավապահ այդ գերատեսչությանը հորդորել է «սեփական գործով զբաղվել»:

«Դատախազությանը խորհուրդ կտամ սկսել իրենց աշխատանքը և հեռու մնալ նախագահի հետ քաղաքական հաշիվներ պարզելուց։ Ավելին, այս պահին մեր գործընկերները նույնպես հետևում են՝ արդյոք դատախազությունը կարո՞ղ է լինել անկախ և անաչառ։ Ուրեմն թող դատախազությունը սկսի իր գործը, նախագահն էլ իր գործը կանի… Որպես նախագահ՝ ես շարունակելու եմ իմ աշխատանքը և չեմ պատրաստվում ներկայանալ դատախազություն», – հայտարարել է Զուրաբիշվիլին։

Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլն դատախազություն է հրավիրվել։ Իրավապահ մարմինը հայտարարության մեջ նշում է, որ հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման փաստերի վերաբերյալ՝ հիմնվելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմումի վրա։

«Ըստ ԿԸՀ-ի հայտարարության և հանրային դաշտում ԶԼՄ-ների միջոցով տարածված տեղեկատվության՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծիքները հավաստող ապացույցներ, ինչի կապակցությամբ օրենքով սահմանված կարգով Վրաստանի նախագահը հրավիրվել է հարցաքննության 2024 թվականի հոկտեմբերի 31-ին», – նշված է հայտարարության մեջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *