ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվող բյուջեն կնվազի 6.4 տոկոսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի 2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է hանրապետության նախագահի աշխատակազմին հատկացնել շուրջ 1 մլրդ 658 մլն դրամի բյուջե, ինչն այս տարվա նկատմամբ պակաս է շուրջ 113 մլն դրամով: 

Այս մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«2025 թվականի համար ներկայացրել ենք 1 մլրդ 658 մլն 673 հազար դրամի բյուջետային հայտ: Դա ընթացիկ տարվա հաստատված բյուջեի նկատմամբ շուրջ 113 մլն դրամի տարբերություն ունի»,–ասաց Խաչատուր Պողոսյանը:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ նկատեց, որ նախատեսված բյուջեն 6.4 տոկոսով քիչ է 2024 թվականին հատկացվածից:  

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը մանրամասնեց, որ աշխատակազմի ընդհանուր բյուջեի շուրջ 97.5 տոկոսը նախատեսված է «Նախագահի գործունեության և ներկայացուցչության ապահովում» միջոցառման համար, իսկ 2.5 տոկոսը՝ տեխնիկական հագեցվածության բարելավման միջոցառման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *