«Պատերազմը միջազգայնացվում է»․ Զելենսկին՝ Հարավային Կորեայի նախագահին |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահը Հարավային Կորեայի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում քննակել է Ռուսաստանում հյուսիսկորեական զորքերի տեղակայման հարցը։

«Քննարկել ենք Հյուսիսային Կորեայի զինված ուժերի ներգրավվածությունը Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժմանը։ Եզրակացությունը պարզ է՝ պատերազմը դուրս գալով երկու երկրների սահմաններից միջազգայնացվում է», – X-իր էջում գրել է Վլադիմիր Զելենսկին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ավելի վաղ հաստատել էր՝ Մոսկվան հյուսիսկորեական զորքեր է տեղակայել Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Կուրսկի շրջանում:

Մարկ Ռյուտեն Մոսկվայի այս քայլը «զգալի էսկալացիա» է որակել՝ պնդելով, թե նման զարգացումը վկայում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «հուսահատության» մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *