Civic.am-ը հայտնում է, որ Լևոն Քոչարյանի թիկնապահը հարվածել է լրագրողին

 Civic.am կայքը հայտնում է, որ Լևոն Քոչարյանի թիկնապահը ԱԺ շենքի տարածքում հարվածել է կայքի լրագրողներից մեկին։

Մեկնաբանելով միջադեպը՝ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնել է․ «ԱԺ շենքի դիմային հատվածում Civic.am-ի լրագրողը հարցազրույց վերցնելիս է եղել է պատգամավորից, դրանից հետո իրեն է մոտեցել Լևոն Քոչարյանի՝ ըստ էության թիկնապահը, բայց որքան ես գիտեմ օգնականի հաստիքի վրա գրանցված մի երիտասարդ, լրագրողի գործունության վերաբերյալ մեկնաբանություն է արել, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել լրագրողի հասցեին, հետո հարվածել նրա դեմքին»:

 Հովհաննիսյանի խոսքով՝ պատճառը լրագրողի մեկնաբանություններ են եղել, լրագրողական գործունեությունը, թե կոնկրետ ինչ մեկնաբանություն, Հովհաննիսյանը նշեց՝ չգիտի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով