Միլենա Խաչիկյան

2020 թ․-ին ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, 2023 թ․-ին՝ Հայ-ռուսական համալսարանի Իրավունքի եւ քաղաքականության ինստիտուտի «Քրեական իրավունք եւ քրեական դատավարություն» մագիստրատուրան։
2019-2020 թթ․ աշխատել եմ «Փաստինֆո» լրատվական գործակալությունում, ապա՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում։ Լուսաբանել եմ դատաիրավական ոլորտը։
«Ինֆոքոմում» եմ 2021 թ․-ից՝ որպես փաստերի ստուգման եւ իրավական լրագրող։ Լուսաբանում եմ դատաիրավական ոլորտը, մարդու իրավունքներին առնչվող հիմնախնդիրները։
2024 թ․ մարտից թղթակցում եմ նաեւ «Թիվի ալիք» շաբաթաթերթին, վարում եմ դիմանկարային հարցազրույցների շարք։
«Փաստացի-2022» փաստերի ստուգման լրագրողական մրցույթում զբաղեցրել եմ 2-րդ հորիզոնականը՝ «Օրենսդրական նախապատրաստություն, օրենքի խախտում, ֆորմալ ապակուսակցականացում․ Վահագն Հովակիմյանի ճանապարհը՝ դեպի ԿԸՀ» հոդվածի համար։ «Փաստացի-2023» մրցույթում զբաղեցրել եմ 1-ին հորիզոնականը՝ «Սեդա Սաֆարյանը՝ փաստաբան եւ դատավոր․ ինչ է տեղի ունեցել, երբ եւ ինչպես» հոդվածի համար։ Արժանացել եմ նաեւ խրախուսական մրցանակների «Թվապատում 2023» եւ «Ճամպրուկ 2023» մրցույթներում։
Լրագրությունից զատ հետաքրքրվում եմ գրականությամբ, երաժշտությամբ․ ստեղծագործում եմ, նվագում դաշնամուր։