2023 թվականին ավարտել եմ ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառադիոլրագրության բաժինը։ 2019-2020 թվականներին հարցազրույցներ եմ արել «Թիվի ալիք» շաբաթաթերթում։ 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբերը աշխատել եմ NEWS.am կայքում։ Պատրաստել եմ իրադարձային ռեպորտաժներ և աշխատել օրվա լրահոսի վրա։
2023-2024 թվականներին սովորել եմ «Հետք Մեդիա Գործարանի» հետազոտական հոսքում։
2024 թվականի հունիսից աշխատում եմ «Ինֆոքոմում»՝ որպես հետազոտող-հետաքննող լրագրող։
Լրագրությունից բացի սիրում եմ ֆուտբոլ, գրքեր և կատուներ։