panarmenian.net: Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի Խորհրդի մի շարք երկների, այդ թվում նաև՝ Հայաստանին առաջարկում է փոփոխության ենթարկել ատելության խոսքի վերաբերյալ օրենսդրության անորոշ դրույթները: Այս մասին նշված է ԵԽ խոսքի ազատության 2018 թվականի զեկույցում:
Առաջարկվում է քրեականացնել խտրականության անուղղակի կոչերը, կրոնական հալածանքը: Նշվում է, որ անհրաժեշտ է տարբերակում մտցնել ատելության խոսքի և պարզապես վիրավորական արտահայտության միջև։
Զեկույցում նշվում է, որ ԵԽ տարածքում ազատ խոսքի մարտահրավերներ են ապատեղեկատվության տարածումը մամուլում և առցանց լրատվամիջոցներում, որակյալ և հետաքննական լրագրության ֆինասնական կենսունակության խնդիրը: