hetq.am: Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել «Travelan» տուրիստական գործակալության նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 178 հոդվածով՝ խարդախության հատկանիշով: Այս մասին հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից:
Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ օրեր առաջ պարզել էին, որ «Travelan» տուրիստական գործակալության տնօրեն Աննա Սահակյանից գնած տուրիստական փաթեթները գոյություն չունեն, և իրենք խաբեության զոհ են դարձել՝ կորցնելով վճարած գումարները: Տուժածներից երկուսի հետ զրուցել էինք, ներկայացրել նրանց պատմությունները:
«Travelan» տուրիստական գործակալության տնօրեն Աննա Սահակյանը չորեքշաբթի օրը՝ մայիսի 1-ին, բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին՝ քաղաքացիներից խաբեությամբ գումար հափշտակելու կասկածանքով: