Դատավորների ընդհանուր ժողովի հայտարարության կապակցությամբ ԲԴԽ–ն նիստ կգումարի |news.am|

news.am։ Բարձրագույն դատական խորհուրդն առաջիկայում նիստ կգումարի, որտեղ կքննարկվի Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի՝ ԲԴԽ–ին վերաբերող հայտարարությունը։ Այս մասին հայտնեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Գևորգ Դանիելյանը։

Նա նշեց, որ որպես ԲԴԽ–ի նախագահի պաշտոնակատար իր կարծիքը կհայտնի նիստի ընթացքում, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա կարծիք հայտնելուց, քանի որ այն կարող է կաշկանդող կամ ուղղորդող ընկալվել խորհրդի անդամների կողմից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով